Բաժիններ՝

Թուրքիայում վերացվում է q, x, w տառերի կիրառման 85-ամյա արգելքը

Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ ժողովրդավարացման փաթեթը հրապարակվելու է սեպտեմբերի 30-ին: Դրանում նախատեսված են էական փոփոխություններ: Ամենակարևոր քայլերից մեկն արգելված տառերի ազատությունն է:

Խոսքը գնում է թուրքերենում գոյություն չունեցող և փոխարենը քրդերենում գոյութուն ունեցող q, x, w տառերի վրա, որոնց գործածման վրա (ասենք, տեղանուններում, մարդկանց անուններում, գրքույկներում, հրավերներում, հայտարարություններում) արգելք է դրվել դեռևս 85 տարի առաջ: Թեև այժմ նախատեսվում է հանել դրանց վրա դրված արգելքը, սակայն չի նախատեսվում դրանք ներառել թուրքերենի այբուբենում:

1928 թվականին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն իրականացրեց լեզվական բարեփոխում, որով թուրքերենն արաբատառից անցում կատարեց լատինատառի: Քրդերենում առկա այդ երեք տառերը չընդունվեցին թուրքական այբուբենում և երկար տարիներ մնացին արգելված: Դա կանոնակարգվեց Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով, որը նախատեսվում էր այդ տառերի գործածման դեպքում 0.5-2 տարի ազատազրկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս