Մարթա Այվազյան. «Հայաստանի պետական շահը ստորադասվեց Ռուսաստանի շահերին»

Ըստ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի՝ անկախ նրանից, թե ինչ ապագա կունենա ՄՄ-ն, դրան միանալու հայտարարությունն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանին ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը «Առավոտ»-ի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով դիտարկմանը, որ Ուկրաինայի ընդդիմությունը, իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը համախմբել են ԵՄ Ասոցացման գործընթացում, դիմադրում են Մոսկվայի ճնշումներին, բայց, եթե ՌԴ-ին այս բացահայտ ճնշումներով հաջողվի կյանքի կոչել Եվրասիական ինտեգրացիոն նախագծերը՝ դա կարո՞ղ է երկարաժամկետ լինել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն արդեն իսկ առեւտրային խնդիրներ է ստեղծում Բելառուսի, Ղազախստանի համար, նկատեց, որ մեծ թերահավատությամբ է վերաբերվում Մաքսային միության ապագային: «Չեմ բացառում, որ այն կկազմաքանդվի, կամ, լավագույն դեպքում, կմնա որպես թերի գործող մի կիսակառույց այնքան ժամանակ, ինչքան նա չի հանդիսանա լուրջ խոչընդոտ նույն Ղազախստանի, կամ Բելառուսի տնտեսական զարգացման ծրագրերի համար: Ընդհանրապես, նախկին ԽՍՀՄ տարածքում, ՌԴ-ի մասնակցությամբ, էլ չասած ՌԴ-ի կողմից նախաձեռնված որեւէ ինտեգրացիոն գործընթաց չի կարող հաջողությամբ ընթանալ, որովհետեւ ՌԴ-ն չի ընդունում հորիզոնական հարաբերություններ նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների հետ, շարունակում է դիտարկել վերջիններիս որպես իր շահերին ծառայելու կոչված հպատակներ եւ անում է հնարավորիս վերջիններիս ինքնիշխանությունը եւ անկախությունը սահմանափակելու համար», -նշել է Մարթա Այվազյանը:

Մանրամասն` «Առավոտ» օրաթերթում:

Տեսանյութեր

Լրահոս