Բաժիններ՝

Ամեն տարի աշխարհում 700 հազար երեխա լույս աշխարհ չի գալիս` ցածր ծնելիության եւ աբորտների պատճառով

Ամեն տարի աշխարհում 700  հազար երեխա լույս աշխարհ չի գալիս` ցածր ծնելիության եւ աբորտների պատճառով: Այս տվյալները հնչել են սեպտեմբերի  26-ին Բելգրադում կայացած «Ընտանեկան արժեքների պաշպանություն» միջազգային համաժողովի ժամանակ:

«Հիմա աշխարհում վեց միլիոնով ավելի պակաս երեխա կա, քան 1990թ-ին, եւ դա միայն աղետի սկիզբն է: ՄԱԿ-ի գնահատականներով`  2050 թ-ին աշխարհում  240  միլիոնով կնվազի երեխաների թիվը` այսօրվա համեմատ»,-հայտարարել է փորձագետ Դեն Ֆեդերը:

Ժողովրդագրական անկման  պատճառների թվում նշվում է հակաբեղմնավորիչների աճող պահանջարկը: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` աշխարհում յուրաքանչյուր  երկրորդ կին հակաբեղմնավորիչներ է օգտագործում: Միաժամանակ, աշխարհում տարեկան 42 մլն աբորտ է կատարվում: «Նույնասեռականների ամուսնություններն էլ, որոնք քարոզվում են ԵՄ-ում, ԱՄՆ-ում, վերջնականապես քայքայում են ամուսնության եւ երեխաների ծնելիության միջեւ կապը»,- ընդգծել է փորձագետը:

ՄԱԿ-ի գնահատականներով`  2040թ-ին Երկրի բնակչության թիվը կհասնի 8  միլիարդի եւ այնուհետեւ կսկսի նվազել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս