«Միջուկային» բանակցություններում փոխվել են մեր մեթոդներն ու տակտիկան. Աբբաս Արաղչի
Իրանական IRINN լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է արդյունքի հասնել «միջուկային» բանակցություններում և չի ցանկանում ավելի շատ «բանակցություններ բանակցությունների մասին».
«Իրանը շահագրգռված չէ դատարկ բանակցություններով՝ ցուցադրման համար, մեզ անհրաժեշտ է արդյունավետ երկխոսություն: Հենց դրա համար էլ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Նյու Յորք կատարած այցի ժամանակ չհանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Իրանի ու «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցություններն անցկացվելու են արտգործնախարարների մակարդակով: Հուսով եմ, որ երկու կողմն էլ աշխատանքներ են տանելու արդյունքի հասնելու համար: Բանակցություններում փոխվել են մեր մեթոդներն ու տակտիկան, սակայն սկզբունքներն անփոփոխ են»: