Բագրավան-Անի ճանապարհահատվածին գնացք է շրջվել
tsayg.am-ի փոխանցմամբ՝ այս գիշեր ժամը 4-ից 5-ի սահմաններում երկաթուղային վթար է գրանցվել Բագրավան-Անի ճանապարհահատվածի մոտ 27-րդ կմ-ին:
Բաթումի-Դալարիկ-Երևան ուղերթն իրականացնող ցորենով բեռնված գնացքի 6 վագոն դուրս է եկել երկաթուղային ռելսերից, ինչի արդյունքում 65-70 տոննա ցորեն է թափվել: Տարածում երթևեկությունը դադարեցված է, աշխատում են համապատասխան կառույցներիներկայացուցիչները:
Վթարի հանագամանքները ճշտվում են:
Այժմ տարվում են գնացքի վագոնների ուղղման ու ցորենի հավաքման աշխատանքներ:
Դեպքի մասին նոր մանրամասներ կներկայացնենք քիչ ավելի ուշ: