Բաժիններ՝

Լատինական Ամերիկան մտադիր է ստեղծել իր ինտերնետը՝ կապված ԱՄՆ-ի լրտեսական գործունեության հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Լատինական Ամերիկան մտադիր է իրեն պաշտպանել ԱՄՆ լրտեսական գործունեությունից: Հարավ-ամերիկյան երկրները դիտարկում են այնպիսի հաղորդակցային համակարգի ստեղծման հնարավորությունը, որը նրանց հնարավորություն կտա պաշտպանվել տարածաշրջանում ԱՄՆ-ի հետախուզական գործունեությունից:

Այս մասին հայտարարել է Էկվադորի արտգործնախարար Ռիկարդո Պատինյոն: Վերջինս ընդգծել է, որ խոսքը գնում է ոմն ընդհանուր հարթակի ստեղծման մասին, որը նվազագույնի կհասցնի լրտեսության ռիսկերը:

Արտգործնախարարը մանրամասնել է, որ նախագծի գաղափարն ի հայտ է եկել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո՝ կապված համայն աշխարհում ԱՄՆ հետախուզական գործունեության հետ:

Նոր նախագիծը գտնվում է Հարավամերիկյան ազգերի միության (12 երկիր, շտաբ-բնակարանը՝ Էկվադորի մայրաքաղաք Կիտոյում) դիտարկման ներքո: Պատինյոն Reuters գործակալությանը հայտնել է, որ իրենք որոշել են աշխատանքներ սկսել իրենց երկրների ու հասարակության միջև կապի ինտերնետային նոր համակարգի ուղղությամբ՝ չվերածվելու համար ԱՄՆ հետախուզական ծառայությունների լրտեսական օբյեկտի:

Հիշեցնենք, որ Սնոուդենի բացահայտումներում նշված է, որ ԱՄՆ-ը լրտեսել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս