Բարաք Օբաման նախկինի նման տրամադրված է Հասան Ռոուհանիի հետ հանդիպմանը. Սպիտակ տուն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի հրաժարվում իր իրանցի գործընկեր Հասան Ռոուհանիի հետ հանդիպելու ցանկությունից: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին.

«Նա (Օբաման) հնարավոր է համարում նախագահ Ռոուհանիի հետ ոչ պաշտոնական հանդիպում ունենալը և նախկինի նման տրամադրված է դրան: Անձնական հանդիպումն այդքան էլ կարևոր չէ, որքան որ մտադրությունների լրջության ցուցաբերումը, ինչն ամերիկացիները սպասում են Իրանից: Այժմ Իրանի առաջադրանքն է ցույց տալ, որ նա լրջորեն է տրամադրված իր միջազգային պարտավորությունները կատարելու հարցում»:

Սրանից առաջ Սպիտակ տունը նույնպես առաջարկել էր Նյու Յորքում ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Բարաք Օբամայի ու Հասան Ռոուհանիի միջև, սակայն վերջինս մերժել էր այդ առաջարկը: Սպիտակ տան ներկայացացուցիչները Ռոուհանիի մերժումը բացատրել էին Իրանի ներքաղաքական կոնյուկտուրայով:

Տեսանյութեր

Լրահոս