Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով հանդիպմանը. Մոհամմադ Ջավադ Զարիֆ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով հանդիպմանը.

«Հանդիպումն ինքնանպատակ չէ, ոչ էլ արգելված: Դա կարող է լինել լավ սկիզբ: Նախագահ Ռոուհանին չունի սկզբունքային որևէ խնդիր (Օբամայի հետ հանդիպելու համար)»:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ամերիկյան կողմն իրանցիներին առաջարկել է ՄԱԿ ԳԱ-ի 68-րդ նստաշրջանի շրջանակներում ԱՄՆ-ի ու Իրանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպում, սակայն մերժում է ստացել:

Վաշինգտոնի ու Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականի ապրիլի 7-ին՝ 1979 թվականին Իրանում իրականացված Իսլամական հեղափոխությունից հետո: 1979 թվականի վերջից սկսած՝ երկու երկրների առաջնորդները չեն մասնակցել համատեղ միջոցառումների:

Տեսանյութեր

Լրահոս