Բաժիններ՝

Ասիա- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միլիոնատերերի թիվը հասնում է 3,68 միլիոնի

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անցած տարի 300 հազար նոր միլիոնատերեր են ավելացել. այսպիսով 3,68 մլն մարդ տարածաշրջանում միլիոնատեր է: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել են «Capgemini» միջազգային քոնսալթինգային ընկերության եւ «Royal Bank of Canada» բանկի փորձագետները` ներկայացնելով իրենց համատեղ զեկույցը տարածաշրջանի վերաբերյալ:

Ըստ զեկույցի` միլիոնատերերի  կարողությունը միասին վերցված կազմում է 12  տրիլիոն դոլար` 12,2%-ով ավելի, քան անցած տարի:

Զեկույցի հեղինակները հաշվի են առել միայն այն ունեւորներին, որոնք ունեն մեկ մլն դոլարից ոչ պակաս արժեթղթեր: Հաշվարկների մեջ չեն մտել անշարժ գույքը, մեքենաները, զբոսանավերը, պերճանքի առարկաները:

«Royal Bank of Canada»-ի վերլուծաբան Ջորջ Լյուիսն ասել է, որ վերջին հինգ տարում այս տարածաշրջանում  միլիոնատերերի թիվն աճում է երկու անգամ ավելի արագ, քան ողջ աշխարհում, իսկ նրանց ընդհանուր կարողությունը` երեք անգամ:

Նշվում է, որ անցած տարվա տվյալներով աշխարհում միլիոնատերերի ընդհանուր թիվը հասնում էր 12 միլիոնի,  որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է  46,2 տրիլիոն դոլար: Մասնավորապես` Եվրոպայում բնակվում է 3,41մլն, ԱՄՆ-ում եւ Կանադայում` 3,73 մլն,

Լատինական Ամերիկայում` 520 հազար, Մերձավոր Արեւելքում`490 հազար, Աֆրիկայում` 140 հազար միլիոնատեր:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս