Բաժիններ՝

Դժգոհություններ «Կազաչի պոստ» թաղամասի բնակիչներից (տեսանյութ)

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝  Գյումրու «Կազաչի Պոստ» կոչվող թաղամասը հայտնի է որպես զինվորական ավան, այն գտնվում է քաղաքի ծայրամասում և ըստ բնակիչների` հենց այդ պատճառով էլ անտեսված է իշխանությունների կողմից:

Այստեղ հիմնականում բնակեցված են դեռ 1900 –ականներին կառուցված և 1988-ի երկրաշարժից հետո 3 աստիճանի վթարայնություն ունեցող շենքերը:

Վերջին տարիներին արդեն շենքերում ավելի ու ավելի հաճախ են տեղի ունենում փլուզումներ, ինչի մասին բնակիչները բարձրաձայնել են բազմիցս:

Շենքը հայտնի է որպես հանրակացարան, որի բնակիչները իրենց բնակարանները սեփականաշնորհել չեն կարողանում: Արդեն 3 ամիս է` վնասված է շենքի կոյուղին, ինչի հետևանքով խոնավացելէ շենքի պատը, և 3 աստիճանի վթարայնություն ունեցող շենքը կանգնել է փլուզման վտանգի առաջ, իսկ շենքի բնակիչները զրկվել են կոյուղատար համակարգից: Դիմել են տարբեր պատկան մարմինների, սակայն արձագանք այդպես էլ չեն ստացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս