Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական արտադրության դեսանտի մարտական մեքենաներով
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/420_bmd-4m.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական արտադրության արդիականացված դեսանտի մարտական մեքենաներով: Այս մասին գործակալությանը հայտնել են նրա ռազմական աղբյուրները:
Վերջիններս ընդգծել են, որ ադրբեջանական կողմը տվյալ հարցով ներկայումս բանակցում է Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ: Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր Նիժնի Տագիլ քաղաքում ծանոթացել են դեսանտային նոր մեքենաների մարտական որակի հետ:
Դրանց ցուցադրումն իրականացվել է դաշտային պայմաններում, մարտական մեքենաներն իրականացրել են տարբեր մանևրներ ու կրակոցներ: