Բաժիններ՝

Ուկրաինան ու Բելառուսը ստեղծելու են երկկողմ առևտրային հարցերի ապագայով զբաղվող աշխատանքային խումբ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի վարչապետ Միխայիլ Միասնիկովիչը կարծում է, որ այսօր հիմքեր չկան՝ պնդելու համար, թե Բելառուսի ու Ուկրաինայի միջև երկկողմ առևտուրը կարող է հայտնվել սպառնալիքի տակ, եթե Ուկրաինան Ասոցացման համաձայնագիր ստորագրի ԵՄ-ի հետ՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը:

Դրա հետ մեկտեղ Բելառուսի վարչապետն ընդգծել է, որ այդ համաձայնագրի ստորագրումից հետո անհրաժեշտ է մանրամասնորեն ուսումնասիրել Բելառուսի ու Ուկրաինայի առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա հարցը.

«Մենք անտարբեր չենք տվյալ իրավիճակի նկատմամբ: Մենք ունենք վիթխարի ապրանքաշրջանատություն, և բնականաբար մենք անհանագստացած ենք, որ դա (Ասոցացման համաձայնագիրը) չազդի մեր առևտրա-տնտեսական հարաբերությունների վրա»:

Տվյալ հարցում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը կիսելու հարցի հետ կապված՝ Բելառուսի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի իր ղեկավարները:

Նշվում է, որ այսօր Ուկրաինայի ու Բելառուսի վարչապետների հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ աշխատանքայինխումբ ստեղծելու վերաբերյալ, որը կհետազոտի երկկողմանի առևտրային հետագա հարաբերությունների (հնարավոր կորուստների ու օգուտների) հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս