Բաժիններ՝

Հուշագիր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի միջև

Այսօր ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական Դաշինքի միջև կնքվեց Փոխըմբռնման Հուշագիր, որի նպատակն է ապահովել համագործակցության շրջանակը և օժանդակել կողմերի միջև գործակցության սերտացմանը ի նպաստ Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում կարևորեց փոքր ֆերմերային տնտեսությունների համախմբումը, ողջունեց Գյուղատնտեսական դաշինքի գործունեությունը և հույս հայտնեց, որ Դաշինքին անդամակցող կազմակերպությունների թիվը կավելանա` գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ համատեղ աշխատանք ծավալելու նպատակով:

«Վերջին տարիներին արձանագրված համաշխարհային ճգնաժամը, սննդամթերքի գների աճը և կլիմայական փոփոխությունները նոր մարտահրավերներ է նետել աշխարհի բնակչությանը: Այդ պատճառով գյուղատնտեսությունը առաջնահերթություն է գրեթե աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում: 2011թ-ին ստեղծված Գյուղատնտեսական դաշինքը միավորում է 15 տեղական, ազգային և միջազգային կազմակերպություններ, որոնք համախմբել են իրենց ջանքերն ու փորձը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: Փոխընբռնման հուշագիրը Դաշինքի և Գյուղատնտեսության նախարարության միջև հանդիսանալու է կամուրջ քաղաքացիական հասարակության և կառավարության միջև` ապահովելու համար արդյունավետ համագործակցություն ի նպաստ գյուղատնտեսության կայուն զարգացմանը Հայաստանում», – նշեց Գյուղատնտեսական դաշինքի նախաձեռնող կազմակերպության` Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:

Փոխըմբռնման հուշագրի ամրագրմամբ կողմերը եկան համաձայնության՝ պարբերաբար միմյանց տեղեկացնել և խորհրդակցել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող  հարցերի շուրջ, պարբերականությամբ անցկացնել հանդիպումներ` քննարկելու համատեղ իրականացվող գործողությունների կատարման ընթացքը և ծրագրել հետագա գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս