Բաժիններ՝

Իրանում խոլերա է տարածվում

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի մայրաքաղաք Թեհրանում խոլերայով արդեն հիվանդացել է 4 մարդ: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Աքբար Սայարին:

Վերջինիս խոսքերով՝ խոլերան տարածվել է Իրանի 10 նահանգներում: Նա հավելել է, որ ողջ երկրում խոլերայով վարակվել է արդեն իսկ 174 մարդ՝ ընդգծելով, որ այն արագորեն տարածվում է: Իրանական ԶԼՄ-ները Թեհրանում խոլերայով հիվանդանալու մասին առաջին դեպքի մասին բարձրաձայնել են սեպտեմբերի 22-ին:

Իրանական կողմն ընդգծել է, որ խոլերայի կրողները երկիր են մուտք գործել Աֆղանստանից ու Պակիստանից: Նախորդ տարի Իրանում գրանցվել է խոլերայով հիվանդանալու մոտ 15 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս