Բաժիններ՝

Պուտինը չի ներում ՀՀ իշխանությունների եվրոպական «տժժիկները»

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «ՀԺ»-ին հայտնել է, թե իրեն չի թվում, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը կմասնակցի Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի հարևանությամբ կառուցվող ռուսական եկեղեցու բացմանը։

Սույն եկեղեցին կառուցվում է Արա Աբրահամյանի հովանավորությամբ, որի բացումը, ըստ վերջինիս, տեղի է ունենալու եկող տարվա հոկտեմբերին` Հայերի համաշխարհային միության համաժողովի օրերին։ Անցյալ շաբաթ էլ ՌԴ նախագահը չմասնակցեց Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը։ Ընդհանրապես, Պուտինը արդեն երկար ժամանակ է խուսափում է Հայաստան այցելել,, թեպետ անցյալ ամիս հաջողությամբ մեկնեց Բաքու։ Նախօրեին էլ Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ նա խուսափել է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ` թեպետ հանդիպումներ ունեցավ Ղրղըզստանի և Բելառուսի նախագահների հետ։ Վ. Պուտինը, այսպիսով, ընդամենը չի ներում ՀՀ իշխանությունների` վերջին տարիներին եվրոպական «տժժիկները»։

Այս մասին կարդացեք Հայկական ժամանակ օրաթերթի այսօրվա համարում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս