Բաժիններ՝

2013թ. աշխարհի ամենահարուստ ռեփերները. Forbes

Forbes –ը երեքշաբթի հրապարկել է 2013թ. հիփ-հոփի աշխարհի ամենահարուստ կատարողների վարկանիշային ցուցակը:

Ինչպես անցած տարի, այս տարի եւս ցուցակը գլխավորում է կատարող եւ պրոդյուսեր Diddy -ն, ում կարողությունը գնահատվում է 50 մլն դոլար:

Երկրորդ եւ երրորդ տեղերում են համապատասխանաբար Jay Z-ը (43 մլն) եւ Dr. Dre-ն (40 մլն): Ցուցակում տեղ զբաղեցրած միակ կին ներկայացուցիչը Նիկի Մինաժն է` պատվավոր չորրորդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում է 29 մլն դոլար: Հնգյակը եզրափակում է Birdman-ը` 21 մլն դոլարով, իսկ ահա Քիմ Քարդաշյանի ընկերը` Քանյե Ուեսթը վեցերորդ տեղում է` 20 մլն դոլարով:

Վարկանիշային ցուցակում ընդգրկված 20 ռեփերներն անցած մեկ տարվա ընթացքում միասին վերցված վաստակել են 343 մլն դոլար:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս