Բաժիններ՝

Բեռլուսկոնիի երիտասարդ հարսնացուն պատմել է, թե ինչպես է հրապուրել նրան

28-ամյա Ֆրանչեսկա Պասկալեն դարձել է «Vanity Fair» ամսագրի հերոսուհին, որը չորեքշաբթի վաճառքի կհանվի նրա եւ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի  լուսանկարով: Երիտասարդ կնոջն արդեն կես տարի է, ինչ անվանում են 77-ամյա Բեռլուսկոնիի պաշտոնական հարսնացուն:

«Ես դեռ 18 տարեկան էի, երբ որոշեցի, որ ցանկանում եմ նրա հետ լինել»,-խոստովանել է Պասկալեն, ով իր երազանքի տղամարդուն մոտ լինելու համար անգամ անդամագրվել է նրա կուսակցությանը: Նրանց առաջին հանդիպումը կայացել է 2006 թ. հոկտեմբերին, աղջիկը Բեռլուսկոնիից հեռախոսահամար է խնդրել եւ փոխանցել իրենը:

Ֆրանչեսկայի խոսքով` շուտով սիրավեպ է  սկսվել, բայց գաղտնի, քանի որ այդ ժամանակ Բեռլուսկոնին ամուսնացած էր: «Նա ինձ ասում էր, որ ես չափազնց երիտասարդ եմ, եւ նա ինձ չի կարող տալ այն ապագան, որին արժանի եմ»,-պատմել է Ֆրանչեսկան: «Կանայք ընկնում էին նրա վիզը, եւ դա հիասթափության եւ կնոջ նկատմամբ սեր զգալու ունակ չլինելու շրջան էր»,-հիշել է նա հայտնի «երեկույթների» մասին, որոնց պատճառով Բեռլուսկոնին դատական գործերի մեջ էր հայտնվել:

Բեռլուսկոնին էլ խոտովանել է, որ Ֆրանչեսկան կարողացել է  վերադարձնել իր ուրախությունն ու հավատը դեպի անկեղծ սերը:

Հարցին, թե հույս ունի, որ կդառնա Բեռլուսկոնիի կինը վերջինիս ամուսնալուծության ձեւակերպումից հետո, նա պատասխանել է. «Ես նրան փնտրել եմ, նրա համար հոգ եմ տարել, ես նրան ստիպել ենմ սիրահարվել եւ նշանադրվել: Այսինքն, ամեն ինչ ես եմ արել, նա պետք է միայն «այո» ասի»:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս