Ինչ հիմքով է մերժվել Գևորգ Կոստանյանի դեմ քրեական գործի հարուցումը

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը մամուլում զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի՝ 4 մլն դոլար կաշառք ստանալու մասին տարածված տեղեկատվության հիման վրա: Ինչպես հայտնի է, լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Գ. Կոստանյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար կաշառք էր ստացել:

168.am-ը ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմքով է մերժվել քրեական գործի հարուցումը: Ի պատասխան Մերի Սարգսյանն ասաց, որ մերժման հիմքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերն են: Ըստ այդ հոդվածի՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ներկա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը, իսկ արարքի մեջ հանցակազմ չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս