Ամերիկյան բանակում մասամբ կարգելվեն դաջվածքները
![](https://168.am/wp-content/uploads/2013/09/pic_fb95d65f95b9240f9debf83529943192.jpg)
The Huffington Post-ի փոխանցմամբ՝ ամերիկյան բանակի հրամանատարությունը պլանավորում է արգելել ծնկից ու արմունկից ներքև ընկած հատվածներում, ինչպես նաև պարանոցի վրա դաջվածքներ անելը: Զինվորական կանոնադրությունում համապատասխան փոփոխությունն իրականացնելու առաջարկով հանդես է եկել ԱՄՆ բանակի նախարար Ջոն Մաքհյուն:
Փոփոխությունն առաջին հերթին վերաբերելու է նորակոչիկներին: Վաղուց զինծառայության մեջ գտնվողները կարող են պահպանել իրենց դաջվածքները: Եվ այնուամենայնիվ, բոլոր զինվորները պարտավոր են հրամանատարությանը հայտնել իրենց մարմնի վրա առկա բոլոր պատկերների մասին:
Եթե դաջվածքը կրում է ռասիստական, սեռական կամ ծայրահեղական բնույթ, ապա զինծառայողները պարտավոր են դրանք մաքրել իրենց հաշվին: Ակնկալվում է, որ կանոնադրական փոփոխությունները կիրականացվեն 30-60 օրվա ընթացքում: ԱՄՆ բանակում դաջվածքները թույլատրվել են 2006 թվականին՝ կապված նորակոչիկների պակասի հետ: