Ինչո՞ւ պայթեց Ռուսաստանից Աչաջուր վերադարձած գործարարի «Տոյոտան»
Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 22-ի առավոտյան Տավուշի մարզի Աչաջուր գյուղում պայթել է մի քանի օր առաջ Ռուսաստանից Աչաջուր վերադարձած 56-ամյա գործարար Կամո Ղալթախչյանի «Toyota Gamri» մակնիշի ավտոմեքենան: Բարեբախտաբար, տուժողներ չեն եղել:
tesankyun.am-ի փոխանցմամբ՝ Տավուշի մարզի դատախազ Աննա Մանթաշյանից ստացված տեղեկության համաձայն՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34/104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Դատախազն ասել է, որ դեպքի կապակցությամբ նշանակվել են փորձաքննություններ:
Դրանց արդյունքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ,նաեւ կպարզվի` ավտոմեքենայում տեղադրված է եղել 1, թե՞ 2 նռնակ:
Աչաջուր գյուղում շրջանառվող խոսակցություններով՝ պայթեցված մեքենան ունի 65 հազար դոլար արժեք:
Ըստ այդ լուրերի` ավտոմեքենայի պայթյունը կարող կապ ունենալ 2013թ. նոյեմբերի 17-ին Աչաջրում կայանալիք գյուղապետի ընտրությունների հետռ: Կամո Ղալթախչյանը Աչաջրի նախկին գյուղապետ Պավլիկ Ղալթախչյանի եղբայրն է:
Կամո Ղալթախչյանի որդին՝ Ահարոնը այժմ գտնվում է ազատազրկման վայրում:
Մանրամասները այստեղ՝