Բաժիններ՝

Եվրոպական հանձնաժողովը դեռ հավատում է Nabucco West գազատարի նախագծի իրագործման հնարավորությանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական հանձնաժողովը դեռ հավատում է Nabucco West գազատարի նախագծի իրագործման հնարավորությանը, որը միտված է ադրբեջանական գազը եվրոպական շուկաներ հասցնելուն:

Այս մասին հայտարարել են եվրոպացի դիվանագետները: Վերջիններիս խոսքերով՝ Nabucco West նախագիծը «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծի հետ մեկտեղ մտնում է այն նախագծերի թվում, որոնց համար ԵՄ-ը կարող է միջոցներ հատկացնել իր բյուջեից, ինչպես նաև որոնք կարևորություն են ներկայացնում ԵՄ-ի՝ ավելի քան մեկ ազգի համար:

Եվրահանձնաժողովի պաշտոնական անձինք հրաժարվել են մինչև հրապարակումը հայտնել նախագծերի ցուցակի բովանդակությունը: Ակնկալվում է, որ այդ ցուցակը կհրապարակվի 2013 թվականի մայիսին: Դիվանագետներն ընդգծել են, որ ռուսական «Հարավային հոսք» նախագիծը ներառված չէ տվյալ ցուցակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս