2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ն Վրաստանին MAP չտրամադրեց Սաակաաշվիլիի պատճառով. Պետրիաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի՝ եվրաինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին նշել է, թե որն է եղել 2008 թվականին Բուխարեստում անցկացված գագաթաժողովում Գերմանիայի կողմից Վրաստանին գործողությունների պլան տրամադրելուց հրաժարվելու պատճառը:

Պետրիաշվիլիի խոսքերով՝ դրա պատճառը հանդիսացել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև վատ փոխհարաբերությունները. «Բուխարեստում Գերմանիան ցուցաբերել է սկզբունքային դիրքորոշում: Վստահեցնում եմ, որ ֆրանսիացիները եղել են պատրաստ, եթե գերմանացիները տային իրենց համաձայնությունը:

Սակայն այդ ժամանակ Վրաստանի ու Գերմանիայի առաջնորդների փոխհարաբերություններն այդ ժամանակ լավագույնը չէին, և երբ տեղի ունեցավ պատերազմը, Գերմանիայի կառավարությունն անմիջապես գրանցել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում, թե չի կարելի այդ երկրին տալ գործողությունների պլան, քանի որ այդ մարդը փորձել է իրենց էլ ներքաշել այդ արկածախնդրության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս