Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի իշխանություններն անորոշ ժամկետով հետաձգել են ընտանիքների միավորումը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ի իշխանություններն անորոշ ժամկետով հետաձգել են ավելի վաղ պլանավորած ընտանիքների միավորումը, որոնց բաժանել է 1950-1953 թվականների Կորեական պատերազմը: ԿԺԴՀ-ը որպես դրա պատճառ է նշել Հարավային Կորեայի «թշնամական» քաղաքականությունը:

Նշվում է, որ միավորումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ կստեղծվի «նորմալ մթնոլորտ»` երկու երկրների միջև բանակցություններ վարելու համար: Պաշտոնական Սեուլը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել ընտանիքների միավորման չեղյալ հայտարարումը:

Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների միավորումը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 25-30-ին, ԿԺԴՀ-ի Կիմգանսան զբոսաշրջային շրջանում: Ակնկալվում էր, որ հարազատների հետ պետք է հանդիպեր յուրաքանչյուր կողմի մոտ 100 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս