Բաժիններ՝

Խստացվել են «Եվրատեսիլ 2014» մրցույթում ժյուրիի քվեարկության կանոնները

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) հրապարակել է «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթում քվեարկության նոր կանոնները: Այս մասին հայտնել է կազմակերպության մամլո ծառայությունը:

Հիմնական կանոնները մնացել են նույնը, փոփոխություններն առնչվել են ժյուրիի քվեարկման ընթացակարգին, որը յուրաքանչյուր երկրից նախատեսում է ստանալ քվեարկության ընդհանուր արդյունքների 50 տոկոսը:

Նոր կանոններով՝ ժյուրիի բոլոր անդամների անունները հրապարակվելու են մայիսի 1-ին՝ նախքան մրցույթի սկսվելը: Բացի այդ, EBU-ն մրցույթի եզրափակիչից հետո  յուրաքանչյուր երկրի ժյուրիի անդամների կողմից կիսաեզրափակիչների ու եզրափակիչի ժամանակ քվեարկության արդյունքները հրապարակելու է առանձին՝ ըստ երկրների:

Ազգային ժյուրիի կազմի բազմազանության ապահովման համար այսուհետ դրանում կարող են ընդգրկվել պրոֆեսիոնալ երաժիշտներ, եթե նրանք չեն ներկայացվել նախորդ երկու մրցույթներում: Կանոնների խստացումն ու քվեարկության՝ բավական բաց լինելը հնարավորություն կտա բոլոր մասնակիցներին, հանդիսականներին ու երկրպագուներինցույց տալ, որ EBU-ն անելու է ամեն հնարավոր բան՝ ապահովելու համար արդար արդյունք:

Սրանից առաջ արևմտյան մի շարք առաջատար թերթեր և մասնավորապես բրիտանական The İndependent-ը և Daily mail-ը գրել էին, որ Ադրբեջանև և 4 այլ երկրներ կիրառել են մի շարք անազնիվ մեթոդներ՝ ավելի շատ քվեներ հավաքելու համար: Թերթերի պնդմամբ՝ Ադրբեջանն այնքան մեծ գումար է առաջարկել, որը կբավականացներ մեկ տարի անհոգ ապրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս