ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին
Ս.թ սեպտեմբերի 18-ին ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցչությունում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է հայ-բրիտանական խորհրդարանական բարեկամության խմբի անդամներ Սթիվեն Փաունդին և Ջոն Ուիթինգդեյլին:
ԼՂՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել բրիտանացի խորհրդարանականների հետաքրքրությունը Արցախի Հանրապետության հանդեպ:
Հանդիպման ընթացքում Կ.Միրզոյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացը և Ադրբեջանի ու Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման ներկա փուլը: Անդրադարձ է կատարվել նաև մի շարք տարածաշրջանային հարցերի,- այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։