Օբամայի դիրքորոշումը չի համապատասխանում ամերիկացիների շահերին. Բաշար Ասադ
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ ԱՄՆ ժողովրդի շահերին ու արժեքներին չի համապատասխանում այլ երկրների գործերին միջամտելու և պատերազմներ սանձազերծելու ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունը.
«Ամերիկյան վարչակազմի վարած քաղաքականությունը, որը հիմնված է պատերազմներ սանձազերծելու և (մերձավորարևելյան) տարածաշրջանի այլ երկրների գործերին միջամտելու, ինչպես նաև այդ երկրների ժողովուրդների վրա գերիշխելու վրա, չի համապատասխանում նրա արժեքներին ու սկզբունքներին»:
Ասադն այս հայտարարությունն արել է ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որի կազմում ներառվել են պատերազմին դեմ արտահայտվող նախկին կոնգրեսականներ` ԱՄՆ արդարադատության նախկին նախարար Ռեմսի Կլարկի գլխավորությամբ: