Բաժիններ՝

Ուկրաինայի կառավարությունը հավանության է արժանացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի Նախարարների կաբինետն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի տեքստը` դրանով իսկ մեկնարկ տալով նոյեմբերին ստորագրվելիք փաստաթղթի պատրաստման ներպետական ընթացակարգերին:

Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ-ի դեսպան Յան Տոմբինսկին: Վերջինիս խոսքերով` դա կարևոր քայլ է Ուկրաինայի կառավարության կողմից: Ուկրաինան հուսով է նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս