Բաժիններ՝

Ուկրաինայի ԿԸՀ-ը մերժել է Մաքսային միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հայտը

Грузия Online-ի փոխանցմամբ` Ուկրաինայի ԿԸՀ-ը մերժել է նախաձեռնող խմբին` կապված Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության հարցով երկրում հանրաքվե անցկացնելու հետ: Ուկրաինայի ԿԸՀ-ի նիստում այդ որոշման օգտին քվեարկել են նիստին ներկա նրա բոլոր 13 անդամները:

ԿԸՀ-ի փոխնախագահ Անդրեյ Մագերան հայտարարել է, որ նախաձեռնող խումբը հանրաքվեի անցկացման հարցով դիմելու գործընթացում խախտել է օրենքով նախատեսված կարգուկանոնը, ինչը մասնավորապես վերաբերում է ԿԸՀ-ին դիմելու ժամկետներին:

Նշում է, որ Մաքսային միությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հիմնականում հանդես են գալիս Ուկրաինայի կոմունիստները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս