Ռոբերտ Քոչարյանը հրապարակային կարտահայտի իր տեսակետը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետևում է Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ ծավալվող իրադարձություններին և առաջիկայում հրապարակային կարտահայտի իր տեսակետը Մաքսային միությանը անդամագրվելու մտադրության մասին արված հայտարարության վերաբերյալ:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Հարցին`Ռոբերտ Քոչարյանը պատրաստվո՞ւմ է հանդես է գալ հայտարարությամբ, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց, թե չի կարող ասել, որովհետև «ժանրային առանձնահատկությունները Ռոբերտ Քոչարյանի հետ չեն քննարկվել»:

Իսկ այն հարցին, թե այնուամենայնիվ ինչպիսի՞ն է երկրորդ նախագահի տրամադրվածությունը` Մաքսային միությանը անդամագրվելու մտադրության հարցում, Վիկտոր Սողոմոննյանը պատասխանեց. «Ես անկեղծ ասած` չեմ փորձել տրամադրվածության մասին իմանալ: Նա իր տեսակետը կհայտնի և ինքներդ դատողություններ կանեք»:

Տեսանյութեր

Լրահոս