«Ժառանգությունը» շարունակում է քարոզարշավը թիվ 38 ընտրատարածքում

Սեպտեմբերի 14-ին, 15-ին և 16-ին Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզարշավը  ընթացել է Տավրուս, Վանեք, Անտառաշատ, Ուխտավայր, Դավիթ Բեկ, Սևաքար, Եղեգ, Չապնի, Աղվանի, Տանձավեր, Վերին Խոտանան, Ներքին Խոտանան և Շրվենանց գյուղական համայնքներում: Հանդիպումները իրականցվել են դռնեդուռ այցելության և քարոզչական նյութերի տարածման միջոցով: Ընտորղները դրական վերաբերմունք են հայտնել Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգություն» կուսակցության կողմից առաջադրված ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու  Սամվել Հայրապետյանի նախընտրական ծրագրին:

ՀՀ Սյունիքի մարզի բոլոր գյուղական բնակավայրերի խնդիրները գրեթե համընկնում են՝ ենթակառուցվածքների բացակայություն, հանրակրթական դպրոցների փակման վտանգ (չգործող դպրոցներ`  Շրվենանց գյուղում արդեն 4-րդ տարին է ինչ դպրոցը չի գործում,  որը ժամանակին համարվել է Հայաստանի լավագույն գյուղական դպրոցներից մեկը), մեծածավալ  հանքարդյունաբերության քաղաքականության իրականացման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս