ՀՀ կառավարությունը հերթական անգամ «քցում» է նաիրիտցիներին
Այսօր առավոտյան «Նաիրիտի» աշխատակիցները էին հավաքվել գործարանի մուտքի մոտ՝ պահանջելով իրենց աշխատավարձն ու խոստացված աշխատանքը:
ՀՀ կառավարությունը հերթական անգամ դրժում է նաիրիտցիներին տված իր խոսքը: Այս տարի հուլիսին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո «Նաիրիտի» աշխատակիցներին խոստացվել էր, որ կվճարեն 2 ամսվա աշխատավարձ, որոնցից 1-ը որոշ ժամանակ անց վճարվել է, իսկ երկրորդը, որ պետք է փոխանցվեր մինչև սեպտեմբերի 1-ը, աշխատակիցները մինչ օրս չեն ստացել:
Գործարանի աշխատակցները 168.am-ին հայտնեցին, որ բողոքի ակցիաները շարունակվելու են, և վաղը, ամենայն հավանականությամբ, կրկին կհավաքվեն գործարանի մուտքի մոտ՝ մինչև իրենց պահանջները բավարարվեն: Ընդ որում, նրանք այլևս իմաստ չեն տեսնում ՀՀ նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնելուց, քանի որ Բաղրամյան 26-ում իրենց տրված խոստումները հիմնականում չեն իրականացվել: