Բաժիններ՝

Իրանը պատրաստվում է պարսկական կատու ուղարկել տիեզերք

NEWSru Israel-ի փոխանցմամբ՝ Իրանի տիեզերական ծրագիրը չի դոփում իր տեղում: Նախորդ ձմռանը տիեզերք հաջողությամբ կապիկ ուղարկելուց հետո, ամենայն հավանականությամբ, հաջորդ տիեզերագնացը դառնալու է պարսկական կատուն: Այս մասին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:

Իրանի Տիեզերական գործակալության ներկայացուցիչ Մոհամմադ Իբրահիմին հայտարարել է, որ պարսկական կատուն խորհրդանշում է Իրանի պետության նախատիպը՝ Պարսկաստանը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նշվում է, որ Իրանը կենդանի օրգանիզմներին տիեզերք ուղարկելու ծրագրին մեկնարկ է տվել 2011 թվականի փետրվարին՝ տիեզերք ուղարկելով առնետ, կրիա և թրթուրներ: Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ոչ վաղ անցյալում հայտարարել է, որ պատրաստ է դառնալ իրանցի առաջին տիեզերագնացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս