Մահացել է ամերիկահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանը
88 տարեկան հասակում վախճանվել է հայտնի ամերիկահայ բարերար ՋերարադԳաֆէսճեանը: Ինչպես փոխանցում է PanARMENIAN.NET-ը՝ լուրը հաստատել են Գաֆեսճյանի անվան մշակույթի կենտրոնում:
Ջերարդ Լևոն Գաֆէսճյանը ծնվել է 1925 թվականին Բրուքլինում, Երկրորդ Համաշխարհային տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային նավատորմում:
Գաֆէսճեանն ավարտել է Նյու Յորքի Hunter College-ը, էկոնոմիկայի բաժինը բակալավրի աստիճանով, հետո ստացել է երկրորդ մասնագիտությունը St. Johns Law Schoo-ում: Նա ունի իրավաբանական գիտությունների դոկտորի կոչում:
Իր կարիերան նա սկսել է որպես իրավաբանական խմբագիր աշխարհահռչակ West Publishing հրատարակչատանը: 1960 թվականին նա տեղափոխվել է Միննեսոտա:
Գաֆեսճյանի գիտելիքների և ջանքերի շնորհիվ 44 տարվա ընթացքում West Publishing հրատարակչատունը ամուր դիրքեր նվաճեց շուկայում, աշխատակիցների թիվն աճեց 2000-ից մինչև 6500:
1996 թվականին Գաֆէսճեանը հիմնադրեց «Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամը», որի գործունեությունը հիմնականում ուղղված է հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանը: Շուրջ 50 մլն դոլար ներդրվեց Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման համար:
Ջերարդ Գաֆէսճեանը Վաշինգտոնի Հայոց ցեղասպանության թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ էր: Նրա հիմնադրամը մեծ նվիրտավություններ է կատարել ի նպաստ թանգարանի և Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի կառուցման համար:
Գաֆէսճեանը աշխարհի խոշորագույն ընկերությունների մեկի՝ Jamba Juice Company-ի և Իտալիայում ու Հունգարիայում գինեգործական գործարանների սեփականատեր էր, նաև զգալի դիրք էր գրավում Ֆլորիդայի և Միննեսոտայի անշարժ գույքի շուկաներում: