Բաժիններ՝

Մաքսային միությունում Ռուսաստանի խոշորագույն ավարը կարող է հանդիսանալ Ուկրաինան. Բժեզինսկի

Deutsche Welle-ին տված հարցազրույցի ժամանակ ամերիկացի հանրահայտ քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին հայտարարել է, որ Մաքսային միությունում Ռուսաստանի խոշորագույն ավարը կարող է հանդիսանալ Ուկրաինան.

«Իրականում այստեղ թաքցնելու բան էլ չկա: Լիովին ակնհայտ է, որ Մաքսային միության էությունը կայանում է ներկայումս անկախ հետխորհրդային երկրներին մեկը մյուսի հետևից ենթարկելում: Այդ համատեքստում խոշորագույն ավար կհանդիսանա Ուկրաինան: Կարծում եմ, որ ռուսները լի են վճռականությամբ՝ նրան ենթարկելու համար:

Իրականում հարցը նրանումն է, թե արդյոք ուկրաինացիները պատրա՞ստ են պաշտպանել իրենց անկախությունը: Դրա համար էլ ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն, թե արդյոք ցանկանո՞ւմ են վերստին հանդիսանալ նահանգ մեծ Ռուսաստանի կազմում:

Ռուսաստանը կարող է ուժեղացնել Ուկրաինայի վրա ճնշումը «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ, որում պալանավորված է Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ: Ուկրաինան բնականաբար շատ ավելի մեծ երկիր է, քան Հայաստանը:

Ինչ-որ իմաստով նա Ռուսաստանի հետ ունի ավելի փոխկապակցված (փոխադարձ կախվածություն ունեցող) հարաբերություններ, քան Հայաստանը, որն աշխարհագրական առումով գտնվում է այսպես ասած կտրված վիճակում: Այդ պատճառով էլ Ուկրաինան կարող է լինել ավելի խոցելի»:

Բժեզինսկին նաև կարծում է, որ Ուկրաինայի եվրաինտեգրումը հետագայում դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի զարգացման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս