Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանում տարհանում է հայտարարվել

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր տարհանում է հայտարարվել Վրաստանի խորհրդարանում, ինչի պատճառը եղել է խորհրդարանի շենքում պայթուցիկ սարքի տեղակայման մասին ստացված անանուն հաղորդագրությունը:

Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, կինոլոգներն ու սակրավորները: Մեկ ժամ առաջ էլ տարհանում է իրականացվել «Իմեդի» հեռուստաընկերության շենքում, ուր դարձյալ ահազանգ է ստացվել ռումբի առկայության մասին: Սակայն պարզվել է, որ այդ տեղեկատվությունը կեղծ է:

Վերջին օրերին Վրաստանում տիրում է շենքերում պայթուցիկ նյութերի առկայության մասին կեղծ հեռախոսազանգերի համաճարակ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա պայթուցիկ սարքերի առկայության մասին արդեն 7-րդ հաղորդագրությունն է և երկրորդը՝ մեկ օրվա ընթացքում:

Այդ մեկ շաբաթվա ընթացքում ռումբի առկայության մասին երկուական անգամ կեղծ ահազանգներ են ստացվել՝ կապված «Իմեդի» ու «Ռուսթավի» հեռուստաընկերությունների հետ, և մեկ անգամ նաև Թբիլիսիի միջազգային օդանավակայանի հետ:

Վրաստանի ՆԳՆ-ը մշտապես հայտարարում է «հեռախոսային ահաբեկիչների» ձերբակալման մասին, և խոստացել է խստացնել ահաբեկչության մասին կեղծ տեղեկատվություն տարածողների համար պատիժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս