Սամվել Հարությունյանը դատի է տալիս Սուրիկ Խաչատրյանի նախկին սիրուհուն
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքի այն դրվագին, որն առնչվում է նրա «սիրուհու»՝ Արևիկ Միրզոյանի հետ, որը, ըստ պարոն Հարությունյանի, հղիացել էր Սուրիկ Խաչատրյանից: Նա Սուրիկ Խաչատրյանին «փրկելու համար» հայտարարություն է արել, թե հղիացել է ոչ թե Սուրիկ Խաչատրյանից, այլ՝ Սամվել Հարությունյանից և նրա սիրուհին է եղել:
Սուրիկ Խաչատրյանը, ինչպես հայտնի է` դատի է տվել Սամվել Հարությունյանին՝ իրեն զրպարտելու համար: Բանն այն է, որ այդ քրգործում մեծ դեր է ստանձնել հենց Արեւիկ Միրզոյանը: Նա բացատրություն է գրել՝ պնդելով, թե ոչ թե Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է եղել, այլ՝ Սամվել Հարությունյանի: Ուստի այսօր Սամվել Հարությունյանը ներկայացնում է Արեւիկ Միրզոյանի հետ կապված միջադեպի մանրամասները եւ հակափաստարկներ:
Նա նաեւ հայտարարել է, որ հայտարարություն է ներկայացրել ԼՂՀ գլխավոր դատախազին՝ Արեւիկ Միրզոյանի դեմ քրգործ հարուցելու համար. «Տխրահռչակ Լիսկան անգամ 2013-ի սահմռկեցուցիչ ոճրագործության համար ոչ միայն չի կանգնել քրեական պատասխանատվության առաջ, այլեւ իր նախկին որոշ զոհերին օգտագործելու եւ նրանց միջոցով փրկվելու «խասիաթից» ելնելով՝ քաղաքացիական հայց է ներկայացրել Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ դատարանից պահանջել է ինձ որակելու իբրեւ զրպարտիչ եւ իր օգտին բռնագանձել 1.5 մլն դրամ: Այս անգամ, իբրեւ փրկօղակ, նա բռնել է իր նախկին սիրուհի Արեւիկ Միրզոյանի փեշից: Հիշեցնում եմ, որ Լիսկան 1992-ի դեկտեմբերի 26-ին կրակել է իրենից հղի սիրուհի Արեւիկ Միրզոյանի վրա եւ սպանել չծնված երեխային:
Ըստ ամենայնի, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության, նրա եղբոր՝ Հայոց բանակի լավագույն զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի մահափորձի փաստի առթիվ դատավարություն չի լինելու: Դրան փոխարինելու է դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ ս.թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 12-ին սկսվող իմ՝ Լիսկայի կատարած ավելի քան 50 ծանր հանցանքները մերկացնողիս դատավարությունը: Լիսկան դրանով ուզում է ինձ լռեցնել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ Չարենցի թեւավոր արտահայտությանը՝ սանձել է ուզում հողմերին այս ողորմելին»:
Սամվել Հարությունյանը վստահեցրել է, որ «գրոհները» Սուրիկ Խաչատրյանի դեմ շարունակելու է. «Այս անգամ հրապարակում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Ս. Ղարամյանին սեպտեմբերի 12-ին ներկայացրածս հայտարարությունը. «Հարգելի գլխավոր դատախազ, հայտնում եմ, որ ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Գիհուտ գյուղի բնակիչ Արեւիկ Արամայիսի Միրզոյանը, 2013-ի օգոստոսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ներկայացրած հայտարարության մեջ անդրադառնալով 92-ի դեկտեմբերի 26-ին իր վրա հրազենով կրակելու հանցագործությանը, դրսեւորելով օրինապահ քաղաքացուն անհարիր վարք, ավելի քան 20 տարի առաջ իր նկատմամբ հանցագործության հեղինակին քրեական պատասխանատվության առաջ կանգնեցնելու հետեւողականության փոխարեն արել է ակնհայտ սուտ հայտարարություն՝ դրանով շարունակելով օժանդակել նշված ծանր հանցագործությունը պարտակելու եւ իրական հանցագործին քրեական պատասխանատվության չենթարկելու: Այս հանցագործության փաստի առթիվ ՀՀ Սիսիանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը 1993-ի հունվարի 19-ին տեղափոխվել է ՀՀ զինվորական դատախազության վարույթ, քանի որ հանցագործության մեջ կասկածվող Սուրիկ Խաչատրյանն այն ժամանակ եղել է Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար: Արեւիկ Միրզոյանը 1992-ի մայիսին ՀՀ ԱԺ ընտրություններից օրեր առաջ Գորիսի կենտրոնում տեղակայված իմ նախընտրական շտաբում ամուսնու հետ ներկայացել է ինձ եւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի (այն ժամանակ ԼՂՀ N զորամասի հրամանատար) ու մի քանի այլ անձանց ներկայությամբ ինձ հայտնել, որ Սուրիկ Խաչատրյանն է 92-ին կրակել իր որովայնին եւ որ այդ դաժան հանցագործության հետեւանքով կորցրել է իր ներսում կրող երեխային, իսկ ինքն էլ մահից հրաշքով է փրկվել: Արեւիկ Միրզոյանն իմ եւ համախոհներիս ներկայությամբ անգամ փորձել է ցուցադրել իր պատառոտված որովայնը: Արեւիկն ինձնից ստացել է հավաստիացում այն մասին, որ իր ոտնահարված իրավունքը կպաշտպանեն միայն այն պարագայում, եթե իր նկատմամբ կատարված դաժան հանցագործությունը վերջապես բացահայտելու եւ հանցագործության հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմի ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: