Ռուսաստանում մեկնարկել է Ադրբեջանի պատվիրած Вена ինքնագնաց հրանոթների արտադրությունը

Haqqin.az պորտալը, վկայակոչելով Оружие России լրատվական գործակալությունը, հայտնել է, որ Կուրգանի մեքենաշինական գործարանում մեկնարկել է Ադրբեջանի պատվիրած 18 ինքնագնաց հրանոթի զանգվածային արտադրությունը:

Խոսքը գնում է 2С31 Вена ինքնագնաց հրանոթների մասին, որոնք առաջին անգամ ցուցադրվել են IDEX-97 ռազմական ցուցահանդեսում: Ավելի վաղ Ռուսաստանն արդեն իսկ սկսել էր 4 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ Ադրբեջանին զենքի նոր խմբաքանակի մատակարարման գործընթացը:

Խոսքը տանկերի, հետևակի մարտական մեքենաների ու հրետանու մատակարարման մասին է: Ռուսական Ведомости թերթի աղբյուրները հայտնել էին, որ ռուսական կողմը պետք է Ադրբեջանին հատկացնի Т-90С տիպի 94 տանկ, БМП-3 տիպի մոտ 100 հետևակի մարտական մեքենա, Мста-С տիպի 18 ինքնագնաց հրանոթ, Смерч տիպի 18 համազարկի կրակի ռեակտիվ համակարգեր, Вена տիպի 18 ինքնագնահց հրանոթ և ТОС-1А Солнцепек տիպի 6 ծանր հրնետ համակարգ:

Նշվում է, որ 2С31 Вена-ն ռուսական 120 միլիմետր տրամաչափի ինքնագնաց հրանոթ է՝ БМП-3-ի անիվներով: Այս ինքնագնաց հրանոթը նախատեսված է մինչև 13 կիլոմետր հեռավորության վրա հակառակորդի կենդանի ուժը, հրետանային ու ականանետային մարտկոցները, հրթիռային սարքերը, զրահապատ թիրախները, կրակային միջոցները և կառավարման կետերը ոչնչացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս