1979 թվականից ի վեր՝ ԱՄՆ-ի ու Իրանի նախագահների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ ՄԱԿ-ում

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ն կարող է հարթակ հանդիսանալ՝ 1979 թվականից հետո ԱՄՆ-ի ու Իրանի առաջնորդների առաջին հանդիպման համար: Վաշինգտոնի ու Թեհրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1980 թվականի ապրիլի 7-ին՝ Իրանում իրականացված Իսլամական հեղափոխությունից հետո:

1979 թվականից ի վեր՝ երկու երկրների առաջնորդները չեն մասնակցել համատեղ միջոցառումների: Թերթի պնդմամբ՝ առաջիկա հանդիպումը կարող է դառնալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու նրա իրանցի գործընկեր Հասան Ռոուհանիի միջև սկսված երկխոսության շարունակումը:

Նշվում է, որ նախորդ շաբաթվա վերջին Օբաման ու Ռոուհանին փոխանակվել են նամակներով: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ցանկանում է գործարկել Թեհրանի պոտենցիալը՝ Սիրիայում տիրող իրավիճակը կայունացնելու համար: Օբաման  ցանկանում է նաև հնարավորություններ ստեղծել Իրանի միջուկային ծրագրի խնդիրը լուծելու համար:

Տեսանյութեր

Լրահոս