Դավութօղլուն Ջոն Քերիի հրավերով այսօր մեկնում է Փարիզ
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հրավերով այսօր մեկնելու է Փարիզ: Դավութօղլուն ու Քերին հեռախոսազրույց են ունեցել սեպտեմբերի 14-ին, որի ժամանակ էլ Քերին նրան հրավիրել է Փարիզ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցը, ինչի շուրջ Քերին Ժնևում համաձայնության է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Քերին ընդգծել է, որ երկուշաբթի այդ հարցը Փարիզում քննարկելու է տարբեր երկրների ներկայացուցիչների հետ և դրա հետ կապված՝ Դավութօղլուին հրավիրել է Փարիզ:
Ակնկալվում է, որ Փարիզում մշակվելու է Սիրիայի քիմիական զենքը վերացնելու վերաբերյալ «ճանապարհային քարտեզ»: