Բնակչության քանակով Ստամբուլը գերազանցում է աշխարհի 122 երկրի
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ նախորդ տարեվերջի դրությամբ Ստամբուլի բնակչության քանակը կազմել է 13.854.740 մարդ: Այդ ցուցանիշով Ստամբուլը գերազանցել է աշխարհի 122 երկրի, որոնց թվում են նաև Հունաստանը, Պորտուգալիան, Կուբան, Բելգիան, Շվեդիան, Չեխիան, Բելառուսը, Հունգարիան ու Թունիսը:
Վերջին 4 տարում (2008-2012) Ստամբուլի բնակչությունն աճել է 1.157.576 մարդով: Այս մասին են վկայել Թուրքիայի Վիճակագրական վարչության տվյալները: Դրանց համաձայն, Ստամբուլ քաղաքի բնակչությունն ավելին է, քան Թուրքիայի 81 նահանգներից 64-ի բնակչությունը: