Դալմայի այգիների նախկին հողօգտագործողները փոխհատուցում են պահանջում (տեսանյութ)
Դալմայի այգիների նախկին հողօգտագործողներն այսօր հերթական անգամ բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի մոտ՝ փոխհատուցում պահանջելով իրենցից խլված հողատարածքների համար:
Դալմայի այգիների նախկին հողօգտագործող, «Սոնա-Դալմա» հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը նշեց, որ անցած տարիներին ակտիվ բողոքող հողօգտագործողներին փոխհատուցում տրվել է, իսկ ով ավեի պասիվ է եղել, նրանց հանդեպ քաղաքապետարանը խտրական վերաբերմունք է դրսևորում և մինչ օրս փոխհատուցում չի տրվել, թեև չեն էլ մերժում, պարզապես գումար չկա:
Ըստ Ղազարյանի՝ Օրհուսի կոնվենցիայով դեռ տարիներ առաջ կառավարությունը պարտավոր էր ստեղծել անկախ մարմին, որը պետք է քններ խնդիրը, բայց այդ մարմինն ու ընդհանրապես «ոչ մի անկախ բան չկա»:
Մանրամասները՝ տեսանյութում: