Աղվան Հովսեփյանը համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց (տեսանյութ)
Այսօր գլխավոր դատախազության շենքի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հրաժեշտ տալու համար հավաքվել էին դատախազության համակարգի աշխատողները: Շենքից դուրս գալով, արդեն նախկին պաշտոնյան համբուրեց դատախազության դուռը, ձեռքերը միացրեց, ինչպես աղոթքի ժամանակ, խոնարհվեց ու մոտեցավ դատախազության աշխատակիցներին: Այս մասին տեղեկացնում է panorama.am-ը:
Նրանց բոլորին մեկ առ մեկ ձեռքով հրաժեշտ տալուց հետո Հովսեփյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Ասաց, որ դատախազության համակարգում աշխատում է շուրջ 40 տարի, որից 15 տարին ղեկավարում է դատախազության համակարգը:
Մանրամասն սկզբնաղբյուր կայքում: