Լեհաստանն ԱՄՆ-ի առաջարկել է հակազդել դեպի Եվրոպա ձգտող հետխորհրդային երկրների վրա Մոսկվայի ճնշմանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանն ԱՄՆ-ին հրավիրել է ավելի ակտիվ մասնակցություն ունենալ հետխորհրդային երկրների եվրոպական ինտեգրման գործընթացում և հակազդել նրանց վրա Մոսկվայի ճնշմանը:
Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարարի՝ տարածաշրջանային համագործակցության ու արևելյան քաղաքականության հարցերով տեղակալ Կատաժինա Պելչինսկայա-Նալենչը:
Վերջինիս խոսքերով՝ Սպիտակ տանը դժգոհ են հարևան երկրների վրա Ռուսաստանի կողմից ճնշում գործադրելուն, սակայն հանդես չեն գալիս կտրուկ հայտարարություններով, քանի որ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում կարիք են զգում Մոսկվայի օգնության.
«Մենք ամերիկացիներին կհամոզենք, որ նրանք իրենց քաղաքական մասնակցությունը չցուցաբերեն միայն Վաշինգտոնից արված խոսքերով, այլև՝ օրինակ, բարձր մակարդակով գան այստեղ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովից առաջ: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ունեն միասնական գնահատական Արևելյան Եվրոպայում ստեղծված իրավիճակի շուրջ»: