Իրանը պատրաստ է երաշխավորել իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը. Հասան Ռոուհանի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ընթացող ՇՀԿ-ի ընդլայնված գագաթաժողովին մասնակցող Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը կարող է կարճ ժամանակահատվածում երաշխիքներ տրամադրել՝ կապված իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթ ունենալու հետ:

Ռոուհանին ընդգծել է, որ դրա համար անհրաժեշտ է, որ հարգանք ցուցաբերվի ատոմային էներգետիկայից, ներառյալ ուրանի հարստացումը, օգտվելուց նրա իրավունքի նկատմամբ. «Ես հայտարարում եմ, որ միայն քաղաքական կամքի, փոխադարձ հարգանքի առկայության, ընդհանուր շահերի ապահովման և Իրանի ժողովրդի իրավունքների իրագործման դեպում կարելի է երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը: Երաշխիքը կարող է ձեռք բերվել կարճ ժամանակում՝ փոխադարձ հարգանքի ամրագրման միջոցով»:

Տեսանյութեր

Լրահոս