Մեղադրվում է «Էքստազի» կարաոկե ակումբում քրոջ և ընկերուհիների հետ պարելու պատճառով վիճաբանության ընթացքում առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կշարունակվի  ամբաստանյալ Է. Խ.-ի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Է. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա «Էքստազի» կարաոկե ակումբում Ք. Ա.-ի, վերջինիս քրոջ և ընկերուհիների հետ պարելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Ա. Մ.-ի հետ, որից պարզաբանումներ պահանջելու նպատակով դուրս է հրավիրել նրան ու շարունակվող վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող ծակող-կտրող գործիքով դիտավորությամբ հարվածել է Ա. Մ.-ի կրծքավանդակին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս։ 

Է. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում` պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով): Է. Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործով նախագահող դատավորը Արմեն Խաչատրյանն է

Տեսանյութեր

Լրահոս