Սեպտեմբերի 16-ին Վիեննայում կքննարկվի ԵԱՀԿ տիրույթի հակամարտությունների կարգավորման հարցը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ տիրույթում առկա հակամարտությունների կարգավորման հարցը քննարկվելու է սեպտեմբերի 16-ին Վիեննայում Անվտանգության օրվա շրջանակներում: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ միջոցառումը բացելու է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Իգոր Պրոկոպչուկը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: ԵԱՀԿ Անվտանգության շրջանակներում մի շարք երկրների փորձագետները քննարկելու են ԵԱՀԿ-ի դերակատարությունը նրա տիրույթում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում: