 
                        Խաչիկյանի գործով երկրորդ վկան է մահացել
 
                                    Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մխիթար Պապոյանի, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվել է դատակոչված 1 վկա՝ Դոնարա Եփրեմյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Դատակոչված մյուս վկան Սամվել Գալոյանը, պարզվեց մահացել է, և դատարանը որոշեց ընթերցել նախաքննական մարմնին տված վկայի ցուցմունքը:
Ի դեպ նշենք, որ այսօրվա նիստում նախատեսվում էր հարցաքննել Ռուբիկ Մնացականյանին, ում հարցաքննելու համար դատարանը դեռ 2 շաբաթ առաջ գրություն էր ուղարկվել Արթիկի մեկուսարան, որտեղ և գտնվում է վկան: Սակայն վկային այսօր չէին բերել դատարան և նրա հարցաքննությունը ևս մեկ շաբաթով հետաձգվեց:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        