Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հետաքննած ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը կարող է հրապարակվել սեպտեմբերի 16-ին
Ֆրանսիական RTL ռադիոկայանի փոխանցմամբ՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառումը հետաքննած ՄԱԿ-ի փորձագետների զեկույցն ամենայն հավանականությամբ հրապարակելու է սեպտեմբերի 16-ին: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը:
Վերջինս ընդգծել է սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման կարևորությունը. «Սիրիայում հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող փորձերում անհրաժեշտ է պահպանել երկու պայման:
Առաջին հերթին գործելու հնարավոր բոլոր պայմանները պետք է մնան քննարկման մեջ: Եվ երկրորդն այն է, որ անհրաժեշտ է առաջ ընթանալ դեպի «Ժնև 2» կոնֆերանսի անցկացում»: