Բաժիններ՝

Թուրքական ROKETSAN ընկերությունը Ադրբեջանի ռազմական պատվերների մատակարարումը կիրականացնի մինչև տարեվերջ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական ROKETSAN ընկերությունը Ադրբեջանի պատվերները կմատակարարի մինչև ընթացիկ տարեվերջ: Ադրբեջանական կողմին արդեն իսկ հատկացվել են Т-122 Sakarya տիպի ռեակտիվ կրակի ու հրթիռային համակարգերի զգալի մասը, իսկ Т-300 Kasırğa համակարգերի արտադրությունն ու փորձարկումները շարունակվում են:

Ադրբեջանի պատվիրած Т-300 Kasırğa համակարգերը հանդիսանում են Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ եղած նույն համակարգերի ավելի կատարելագործված տարբերակը: Ադրբեջանի համար ROKETSAN-ի արտադրած ռեակտիվ կրակի բազմանշանակ համակարգը հնարավորություն է տալիս մեկ մեքենայից կրակ բացել 122 և 300 միլիմետր տրամաչափի հրթիռներով:

Т-122 Sakarya ռեակտիվ կրակի համակարգերը ցուցադրվել են ընթացիկ տարվա հուլիսին Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ: Մեծ հեռահարությամբ հրթիռներով այդ համակարգերն ունակ են թշնամական թիրախը խոցել 40 կիլոմետր հեռավորությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս