Բաժիններ՝

Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին է հանձնել Սիրիայում զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու մասին իր ապացույցները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին է հանձնել Սիրիայում զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու մասին իր ապացույցները: Այս մասին երեկ տեղի ունեցած Պետդումայի լիագումար նիստում հայտարարել է Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:

Վերջինիս խոսքերով՝ Սիրիայում գործող զինյալներն ունեն քիմիական զենք և կան ապացույցներ նրանց կողմից դրա կիրառման մասին, որոնք էլ հետազոտման համար փոխանցվել են միջազգային հանրությանը:

Պուշկովն ուշադրություն է հրավիրել այս տարվա մարտին Հալեպի մոտ զինյալների կողմից քիմիական զենք կիրառելու վրա՝ ընդգծելով, որ դա մասամբ ընդունել է Կառլա Դել Պոնտոն, ով հանդիսանում է ՄԱԿ-ի՝ Սիրիայում իրավախախտումների գծով հանձնաժողովի անդամ:

Պատգամավորները մտադիր են այսօր հայտարարություն ընդունել՝ կապված Սիրիայի շուրջ տիրող իրավիճակի սրման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս